Դիտեցի ԱԱԾ-ի տեսանյութը ու փորձում եմ հասկանալ՝ եթե սրանք երկիրը չդարձնեին լափաման,արդյո՞ք մենք հիմա կունենայինք ծայրահեղ աղքատներ.

Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դիտեցի ԱԱԾ֊ի տեսանյութը ու փորձում եմ հասկանալ՝ Եթե սրանք չլինեին, եթե ժամանակին Երկիրը չդարձնեին լափաման, եթե լինեին բարեխիղճ մարդիկ, ովքեր սրտացավ կլինեին Հայաստանի համար, արդյո՞ք մենք հիմա կունենայինք ծայրահեղ աղքատներ, անտուն, առանց աշխատանք քաղաքացինե՞ր… Էս ինչքա՞ն եք կերել, էս ինչքա՞ն եք տարել,էս ինչե՞ր եք արել, ԱՅ Անխիղճներ…
Ո՞նց է ստացվել, որ մի երկրում իրարից մի քանի մետր հեռավորությամբ կարող են ապրել միլիարդատերն ու հացի գումար չունեցողը…

Իսկ Ամենա զավեշտալին այն է, որ հենց այդ ապօրինի միլիարդներ կեղեքողը, մի քանի դրամով կարողանում է խափել նրան ում թալանել է։ Ու խափելով մի կգ ալյուրով ստիպում է այդ մարդկանց իրեն պաշտպանելու համար դուրս գալ փողոց, այդ մարդկանց վախեցնելով, թե կհանեմ աշխատանքից ստիպում է հակառակվել սեփական խղճին, սեփական Ժողովրդին, սեփական երկրին…
Մեր Ժողովուրդը պիտի հստակ ճանաչի իրեն տասնամյակներ շարունակ թալանողներին, իրեն հիմարի տեղ դնողներին, իրեն նվաստացնողին։
Դուք կերել, կերել չեք կշտացել, հիմա էլ «քֆուր եք ուտում», թե բա «անբարոյականի վաստակ լինեմ մինչև վերջ գնալու եմ», Գիտենք, որ գնալու ես, ասեմ ավելին՝ դու արդեն մինչև վերջ գնացել ես, հասել ես արդեն, վրեդ խաբար չկա, իջի…
Մեր Հայրենիքը ձեր համար կերակրատաշտ չէ։ Հատ առ հատ պիտի վերադարձնեք գողացվածը։ Հատ Հատ, մինչև վերջին ԼՈՒՄԱՆ։ Դա ե՛ս եմ ասում ու ինձ պես հարյուր հազարավոր Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացիներն են ասում…

(Visited 55 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *